Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-րդ կետով.
«16.1) տալիս է համայնքի (վարչատարածքային միավորի) անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն։»։
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.
«3.1) տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվություն։»։
Հոդված 3
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: