Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-149-20.11.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդած 1 .«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի  ՀՕ-55 օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 10. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, կամ խաղատան գովազդը զանգվածային տեղեկատվության էլէկտրոնային միջոցներով:»:

Հոդված 2 . Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, կամ խաղատան գովազդը զանգվածային լրատվության տպագիր միջոցների առաջին եւ վերջին էջերի վրա:»:

Հոդված 3 . Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբա•րությամբ՝

«Հոդված 13. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, կամ խաղատան արտաքին գովազդը բնակավայրերում եւ գովազդը տրանսպորտում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրեքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք, ելնելով տվյալ ոլորտում ստեղծված փաստացի իրավիճակից, հետաձգում են ոլորտի հանդեպ սահմանափակող որոշ դրույթների կիրառումը: Միաժամանակ, ելնելով շահումով խաղերի եւ խաղատների ոլոտին վերաբերող օրենսդրության ներքին տրամաբանությունից անհրաժեշտություն է ծագում տվյալ ոլորտում վերոհիշյալ օրենքի ընդունումով տրված արտոնությունների առումով նախատեսել հակակշիռների մեխանիզմ:
 
Առաջարկվող փոփոխություները ներդաշնակություն կմտցնեն մի կողմից ոլորտի շահերի պահպանման եւ մյուս կողմից՝ հասարակության լայն զանգվածների՝ ոլորտի հետ կապված մտահոգությունները հաշվի առնելու առումով:
 
Վերոհիշյալից բացի առաջարկվող փոփոխությունները ամբողջությամբ գտնվում են «Գովազդի մասին» օրենքի տրամաբանության շրջանակներում, որը խիստ սահմանափակումներ է նախատեսում շահումով խաղերի ու խաղատների գովազդի վերաբերյալ: Առաջարկվող փոփոխությունները, խստացնելով եղած սահմանափակումները, միաժամանակ պարզեցնում են դրանք, ինչպես նաեւ դյուրացնում օրենքի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը: