Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվական դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսունապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի»բառով.
2) 3-րդ մասի սանկցիայի «հարյուրհիսունապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով:
3) 4-րդ մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսունապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի»բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`
1) 1-րդ մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսունապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի»բառով.
2) 2-րդ մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսունապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի»բառով:
Հոդված 3
.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
Օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ջրօգտագործման բնագավառում տեղ գտած ապօրինությունների կանխարգելման համար իրատեսական չափերի տուգանքների սահմանումը:
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 61, 62, 63.2 հոդվածներով սահմանված.
Դիսպազիցիաների համար սահմանված տուգանքի նշանակման չափերը տատանվում է քաղաքացիների համար նվազագույն աշխատավարձի հիսունաապատիկից մինչեւ ութսունապատիկը, իսկ պաշտոնատար անձանց համար հարյուրհիսունապատիկ:
Նշված տուգանքաչափերը ըստ էության տնտեսական առումով օրենսդրական հիմք եւ նախապատվություն է ստեղծում ջրօգտագործումը ապօրինի այլ ոչ օրինական դաշտում իրականացնելու համար, օրինակ՝ ապօրինի, առանց ջրօգտագործման թույլտվության 10լ/վրկ ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրօգտագործման դեպքում ռեսուրսավճարի տարեկան չափը կազմում է շուրջ 300 հազ.դրամ, մինչդեռ դրա համար նախատեսվող տուգանքի չափը ֆիզիկական անձանց համար կազմում է 50 հազ.դրամ, իսկ պաշտոնատար անձանց համար 150 հազ.դրամ:
Օրենքի նախագծով նախատեսվում է վերը նշված դիսպազիցիաների համար սահմանել տնտեսական առումով ընդունելի տուգանքաչափեր:
Օրենքի նախագիծը հանդիսանում է մի մասը՝ ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում նախատեսված օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես մշակվել է եւ ներկա դրությումբ ՀՀ ԱԺ-ում է գտնվում նաեւ «Բնօգտագործման եւ բնավճարների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Մշակվել եւ 2013թ. հուլիսի 10-ին ընդունվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվական օգոստոսի 14-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N1110-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարելու մասին» N768-Ն ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի ջրի անտնտեսվար եւ /կամ/ ոչ նպատակային եւ /կամ/ առանց ջրօգտագործման թույլտվության եւ /կամ/ ջրօգտագործման թույլտվությունից ավել ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետեւանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում 1 խոր. մետր ստոերկրյա ջրի արժեքը 10 դրամի փոխարեն սահմանվել է 15 դրամ, իսկ 1 խոր. մետր մակրերեւութային ջրի արժեքը՝ 5 դրամ :
Մշակման փուլում են գտնվում նաեւ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր, մասնավորապես «Ապօրինի շահագործվող, ինչպես նաեւ չշահագորշվող խորքային հորերի (այդ թվում ինքնաշատրվանող) համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման եւ կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, «Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշումը: