Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-151-22.11.2012-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության (22 փետրվարի 2007 թվականի ՀՕ-126-Ն) օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 59. Դատախազի համազգեստը

1.Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:

2.Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանց կրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: