Կ-151-22.11.2012-ՊԻ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 59. Դատախազի համազգեստը
1.Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:
2. Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանց կրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: