ՀՈԴՎԱԾ 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 նոյեմբերի 2007 թվականի ՀՕ-255-Ն) 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 30. ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ։ Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանք կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին տրվում են հատուկ քննչական ծառայության պետի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաեւ նրանց անվամբ հատուկ քննչական ծառայությունում գրանցված եւ համարակալված անձնական կնիքներ»։
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։