ՀՈԴՎԱԾ 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 68.1-րդ հոդվածով.
«Հոդված 68.1. Սահմանադրական դատարանի ակտերի` որոշման եւ եզրակացության պարզաբանումը: Վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղումը.
Սահմանադրական դատարանն իրավունք ունի դատավարության կողմերի դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել իր կողմից կայացրած դատական ակտերը` որոշումը եւ եզրակացությունը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները եւ թվաբանական սխալները՝ չփոփոխելով դատական ակտի բովանդակությունը եւ էությունը:
Դատկան ակտի պարզաբանման համար կամ վրիպակները, գրասխալները եւ թվաբանական սխալներն ուղղելու մասին Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Դատական աշխատանքային առօրյայում հաճախ անհրաժեշտություն է առաջանում դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման եւ դատական ակտի պարզաբանման վերաբերյալ դատարանների կողմից որոշում կայացնել: Դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման եւ դատական ակտի պարզաբանման վերաբերյալ քաղաքացիական եւ վարչական գործերով արդարադատություն իրականացնող Հայաստանի Հանրապետության դատարանները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, հնարավություն ունեն իրենց նախաձեռնությամբ եւ գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա որոշում կայացնել:
Օրինակ`
1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները եւ թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը եւ էությունը:
2. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները եւ թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչեւ վճռի կատարումը:
3. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները եւ թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում:
4. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները եւ թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող եւ միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի եւ բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
Հոդված 117. 14. Վերաքննիչ դատարանի որոշումը
4. Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշման կայացման, որոշման պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքի համապատաuխան նորմերը:
Ինչպես տեսնում ենք վերը շարադրվածից քաղաքացիական եւ վարչական գործերով արդարադատություն իրականացնելիս դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման եւ դատական ակտի պարզաբանման խնդրի հարուցման դեպքում առկա է օրենքով ամրագրված լուծում, ինչը չենք կարող անել սահմանադրական արդարադատություն իրականացնելիս:
Վերը նշված նորմերի սահմանումը անհրաժեշտ է նաեւ սահմանադրական արդարադատություն իրականացնող դատարանի համար: Այսօր Սահմանադրական դատարանը հանդիսանալով սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմին, չունենալով օրենքով ամրագրված լիազորություն, զրկված է իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա որոշում կայացնել, պարզաբանել իր կողմից կայացված ակտերը` որոշումը կամ եզրակացությանը: Այս բացը լրացնելու համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում կատարել առաջարկվող լրացումը: