Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.3-րդ կետով.
«5.3) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի եւ փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաեւ դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինը ներկայացրել է համապատասխան գրություն.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: