Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-168-28.11.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-515-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1-րդ հոդվածով.

«Հոդված 5.1. Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով` համաձայն հետեւյալ ժամանակացույցի.
Հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրով վարելու ժամկետը
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը
2013 թվականի հուլիսի 1-ից
1,0 մլրդ. դրամից ավելի
2014 թվականի հուլիսի 1-ից
500,0 մլն. դրամից ավելի
2015 թվականի հուլիսի 1-ից
100,0 մլն. դրամից ավելի

Սույն հոդվածով սահմանված ժամանակացույցը չի վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին եւ ներդրումային ընկերություններին, որոնց մոտ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում «հաշվառում վարելը» բառերից հետո լրացնել «(այդ թվում` սույն օրենքի 5.1-րդ հոդվածով սահմանված չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով)» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: