Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«դրոշմապիտակ` սահմանված չափեր, ձեւ եւ կեղծումից պաշտպանվածության աստիճան ունեցող ինքնասոսնձվող դրոշմանիշ, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան եւ հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրանով դրոշմավորված ապրանք արտադրողին կամ ներմուծողին:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9.1-9.6-րդ հոդվածներով.
«Հոդված 9.1. Ապրանքների դրոշմավորումը
1. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ենթակա (օտարվող)` սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները:
2. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք) եւ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:
3. Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող? Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային եւ քանակական չափերը չգերազանցող սույն օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված ցանկում ներառված ապրանքները:
4. Սույն օրենքի 9.1-9.6-րդ հոդվածների կիրառման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
Հոդված 9.2. Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները
Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված շշալցված կամ ցանկացած այլ ձեւով տարայավորված հետեւյալ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է.
ջրեր` ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված կամ չգազավորված, առանց շաքար կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ | ||
ջրեր` ներառյալ հանքային եւ գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ եւ այլ ոչ ալկոհոլային խմիչքներ | ||
գարեջուր | ||
ապրանքային դիրքին դասվող` մինչեւ 9 % սպիրտայնությամբ խմիչքներ, ներառյալ` ալկոհոլային կոկտեյլներ | ||
մրգահյութեր եւ բանջարեղենի հյութեր, չխմորված եւ սպիրտ չավելացված |
Հոդված 9.3. Դրոշմապիտակների տրամադրման կարգը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման մաքսատնից` մինչեւ այդ ապրանքների օտարումը:
2. Դրոշմապիտակները տրամադրվում են միայն Հայաuտանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` նրանց կողմից դրոշմապիտակների ձեռք բերման ամբողջ արժեքը նախապես պետական բյուջե վճարելու դեպքում:
3. Դրոշմապիտակները հարկային կամ մաքսային մարմնի կողմից տրամադրվում են դրոշմապիտակի ձեռք բերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած անձի լիազորած ֆիզիկական անձին` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
4. Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում.
1) դրոշմապիտակների ձեռք բերման հայտ,
2) դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հաuտատող փաuտաթղթի պատճեն,
3) նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների oգտագործման մաuին հաշվետվություն, բացառությամբ առաջին անգամ դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքի,
4) դրոշմապիտակ ստացողի անձի լիազորած անձի անձնագրի պատճենը:
Հայտի ընդունումը մերժվում է սույն մասում նշված փաստաթղթերը ոչ լիարժեք ներկայացված լինելու դեպքում, ինչը հայտ ներկայացրած անձին չի զրկում փաստաթղթերը լիարժեք դարձնելուց հետո կրկին դիմելու իրավունքից:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դրոշմապիտակները տրամադրվում են 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:
6. Հարկային տեսչությունները յուրաքանչյուր արտադրողի, իսկ մաքսատները յուրաքանչյուր ներմուծողի համար վարում են դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ դրոշմապիտակների տեսակների: Քարտում նշվում է տրամադրված կամ հետ ընդունված դրոշմապիտակների քանակները, սերիաները եւ համարները:
7. Սույն հոդվածով նախատեսված հայտի եւ հաշվետվության ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
Հոդված 9.4. Դրոշմապիտակներով դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումը իրականացնում են ինքնուրույն` սույն օրենքի 9.3-րդ հոդվածի համաձայն ձեռք բերված դրոշմապիտակները այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ իրացման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչեւ այդ ապրանքների օտարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծող անձի կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչեւ այդ ապրանքների օտարումը:
4. Դրոշմապիտակները կարող են փակցվել ավտոմատ կամ համապատասխան գործիքի միջոցով կամ ձեռքով:
5. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված եւ ամբողջական դրոշմապիտակ:
6. Դրոշմապիտակները փակցվում են տարայի (շշի, տուփի) այնպիսի հատվածում, որի նյութը ապահովում է դրոշմապիտակի հուսալի փակցնումը: Կափարիչով (խցանով) տարայի դեպքում դրոշմապիտակը փակցվում է կափարիչի (խցանի) վրա, իսկ տուփով տարայի դեպքում` տուփի վրա: Ապրանքների տարայավորման այլ եղանակների դեպքում դրոշմապիտակը փակցվում է տարայի տեսանելի հատվածում:
7. Նախորդ նմուշի դրոշմապիտակը կիրառությունից հանելու կապակցությամբ վերադրոշմավորման անհրաժեշտության դեպքում նոր նմուշի դրոշմապիտակը փակցվում է ապրանքի տարայի (շշի, տուփի, փաթեթավորման) կամ կափարիչի (խցանի) այն հատվածում, որտեղ դրոշմապիտակ փակցված չէ:
8. Արգելվում է դրոշմապիտակների oտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ` «Ժամանակավոր արտահանում» մաքuային ռեժիմով արտահանված դրոշմապիտակները oտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:
Հոդված 9.5. Դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների եւ արժեքի սահմանումը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելը եւ կիրառությունից հանելը
1. Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձեւը, գույնը, ըստ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքատեսակների եւ տարողության) եւ տեխնիկական պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կողմից: Ներմուծվող եւ տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույներով եւ համապատասխանաբար «ներմուծված» կամ «տեղական» մակագրություններով:
2. Դրոշմապիտակի դարձերեսը պետք է ծածկված լինի փակցնելուց հետո այն անվնաս պոկելու հնարավորությունը բացառող սոսնձով:
3. Դրոշմապիտակի արժեքը որոշվում է տվյալ նմուշի դրոշմապիտակի արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Յուրաքանչյուր օրացուցային տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դրոշմապիտակների սահմանված արժեքը հրապարակվում է պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում? յուրաքանչյուր տարվա սկզբից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն մասով սահմանված ժամկետում դրոշմապիտակների արժեքը չհրապարակվելու դեպքում տվյալ օրացուցային տարում կիրառվում է դրոշմապիտակի նախորդ տարվա արժեքը:
4. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից uահմանված նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում եւ կիրառությունից հանվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Կիրառությունից հանված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների օտարումը թույլատրելի լինելու ժամկետից հետո կարող է իրականացվել անմիջական արտադրողի կամ անմիջական ներմուծողի կողմից ապրանքների` նոր նմուշի դրոշմապիտակներով դրոշմավորված (հերթական թվով նմուշի դրոշմապիտակով վերադրոշմավորված) լինելու դեպքում:
Հոդված 9.6. Ձեռք բերված եւ չօգտագործված (այդ թվում` վնասված) դրոշմապիտակների վերադարձը
1. Օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է շահութահարկի (եկամտային հարկի) կախավճար, բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել եւ չեն վերադարձվել:
2. Ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային կամ մաքսային մարմնին` համապատասխան արտադրությունը կամ ներմուծումը դադարեցնելու ամսվանը հաջորդող եռամսյա ժամկետում:
3. Տվյալ նմուշի չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են կիրառությունից հանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող եռամսյա ժամկետում:
4. Փակցնելու ընթացքում վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով եւ դեպքերում վերադարձվում են հարկային կամ մաքսային մարմնին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչեւ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
5. Չօգտագործված կամ վնաuված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, uույն հոդվածի 8-րդ մաuում uահմանած դեպքերում հարկային տեuչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմանիշերի կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմանիշերի տեսակին, քանակությանը եւ տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:
6. Սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված` պիտանելիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների գծով հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե համապատասխան հաշվարկային եւ այլ փաստաթղթերով հիմնավորվում է, որ տվյալ ապրանքները պիտանելիության (պահպանման) ժամկետի ընթացքում չեն իրացվել եւ այդ ժամկետի ավարտից հետո սահմանված կարգով դուրս են գրվել:
7. Չoգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:
Հարկային կամ մաքսային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մասին դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային oրվա ընթացքում ստուգում է դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին եւ ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Դրական որոշման դեպքում չօգտագործված եւ հետ ընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձվում է հարկ վճարողին: Վնասված եւ հետ ընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
8. Հարկ վճարողի կողմից վերադարձվող դրոշմապիտակները հարկային կամ մաքսային մարմինների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետեւյալ պայմանները`
1) դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի եւ անհարթությունների.
2) պետք է պարզ երեւա դրոշմապիտակի uերիան եւ դրա կենտրոնական մաuը.
3) դրոշմապիտակները պատռվածքի դեպքում պատռված մաuերը պետք է միացված լինեն.
4) վերադարձվող յուրաքանչյուր դրոշմապիտակների մակերեuը (այդ թվում` հավաքված առանձին մաuերից) պետք է կազմի իր uկզբնական չափի առնվազն 60 տոկոuը:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սույն օրենքի 9.1-9.6-րդ հոդվածներով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2013 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց մոտ առկա չդրոշմավորված ապրանքային մնացորդները կարող են իրացվել մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: