Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 3-7-րդ եւ 11-րդ կետերում նշված գործունեության տեսակների լիցենզիաներ ստացած անձանց արգելվում է որեւէ ամսվա արդյունքներով իրացման շրջանառության 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Սույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում սույն մասում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից: