Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «(բացառությամբ բնական գազի)» բառերից հետո լրացնել «, քսայուղերը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված թեթեւ մարդատար ավտոմեքենաները» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով`
«6. Առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման մասով ակցիզային հարկ վճարող է համարվում հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն ստանձնած անձը:
7. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կարող է դրվել այլ անձանց վրա կամ սահմանվել համապարտ պարտավորություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի եւ 5-րդ հոդվածի 2-րդ մասի «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերը փոխարինել «(բացառությամբ կոնյակի սպիրտի)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով`
«գ) առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը, եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի աղյուսակի`
ա. ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրի տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2206 (բացառությամբ 2206 00 390, 2206 00 590, 2206 00 890) | կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք |
բ. ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«2206 00 390, 2206 00 590, 2206 00 890 | կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք |
գ. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրի տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2208 (բացառությամբ 2208 20,
2208 30, 2208 40) |
կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք |
դ. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
2208 40 |
վիսկի ռոմ եւ այլ սպիրտային թրմեր` ստացված խմորված մթերքների թորման արդյունքում շաքարաեղեգից |
կամ 1 լիտր, 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով ներմուծման դեպքում` մաքսային արժեք |
ա. 1-ից մինչեւ 3 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 ՀՀ դրամ, բ. 4-ից մինչեւ 5 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 ՀՀ դրամ, գ. 6-ից մինչեւ 10 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 ՀՀ դրամ, դ. 11-ից մինչեւ 15 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 ՀՀ դրամ, ե. 16-ից մինչեւ 19 տարի ներառյալ զ. 20 եւ ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 ՀՀ դրամ», |
ե. ԱՏԳ ԱԱ 271011 ծածկագիրը փոխարինել 271012 ծածկագրով,
զ. ԱՏԳ ԱԱ 271019810 ծածկագրին դասվող տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
2710 19 980 |
կամ 1 կգ ներմուծման դեպքում` մաքսային արժեք |
2) 5-րդ մասը՝
ա. «2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի եւ չշշալցված կոնյակի սպիրտի)» բառերով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«ԱՏԳ ԱԱ 220820, 220830 եւ 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքներ ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշել ապրանքի հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳ ԱԱ 220820, 220830 եւ 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների հնացման աստիճանի վերաբերյալ շշի կամ այլ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2208 20, 2208 30, 2208 40 ծածկագրերին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով`
«ե) 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի օտարումը կոնյակ արտադրող այլ անձանց:»:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված՝ նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու եւ քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում՝ նաեւ սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ:»:
Հոդված 7. Օրենքի 7.1-ին եւ 7.2-րդ հոդվածները, 10-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ մասերով`
«9. Համատեղ գործունեության պայմանագրով համատեղ գործունեության գործերի վարումը օրենքով սահմանված կարգով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն ստանձնած մեկ մասնակցի կողմից վարվելու դեպքում համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվները դուրս են գրվում հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն ստանձնած անձի կողմից:
Համատեղ գործունեության պայմանագրով մեկից ավելի անձանց կողմից գործերի վարում նախատեսված լինելու դեպքում համատեղ գործունեության մասով իրականացված գործարքների մասով առանձին մասնակցի կողմից ակցիզային հարկի առանձնացմամբ հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունը ստանձնած անձի անունով` համատեղ գործունեության բոլոր մասնակիցների համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում:
10. Առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեության իրականացման համար տրամադրվող ներդրումներին վերաբերող՝ ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքի: Սույն կետին համապատասխան հաշվանցման ոչ ենթակա ակցիզային հարկի այն գումարները, որոնք նախկինում հաշվանցվել են, վերաձեւակերպվում եւ նվազեցվում են հաշվանցվող գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ներդրումը:»:
Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 810 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «դ» ենթակետերի ու 2-րդ կետի «բ» ենթակետի:
Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» եւ «դ» ենթակետերն ու 2-րդ կետի «բ» ենթակետն ուժի մեջ են մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:
Մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ձեռք բերված եւ բանկային փոխանցմամբ մատակարարին վճարում չկատարելու պատճառով ակցիզային հարկի հաշվանցվող գումարներից նվազեցված` 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակին վերաբերող ակցիզային հարկի գումարը 2013 թվականի հունվարի 1-ից հետո ենթակա է հաշվանցման (հաշվանցվող գումարներին ավելացման)` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: