Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6722-23.06.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 69-րդ կետ.

«69) աշխատակիցների բաժնետիրացման ծրագիր՝ բաժնետիրական ընկերության ներքին իրավական ակտ, որի համաձայն բաժնետիրական ընկերությունը իր մեկ կամ ավելի վարձու աշխատողներին (այդ թվում՝ խորհրդի անդամներին) տրամադրում կամ պարտավորվում է տրամադրել հատուցումներ՝ բաժնետիրական ընկերության կամ նրա մայր կազմակերպության սեփական կապիտալի գործիքներով (բաժնետոմսերով, օպցիոններով կամ սեփական կապիտալի այլ գործիքներով): Ընդ որում, աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը բաժնետիրական ընկերությունը կարող է իրականացնել նաեւ հատուկ այդ նպատակով ստեղծված ներդրումային ֆոնդի կամ այլ կազմակերպության միջոցով:»:

Հոդված 2.  Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 4-րդ կետ.

«4) վարձու աշխատողի (այդ թվում՝ խորհրդի անդամների) համար աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում կատարվող հատուցումների այն մասը, որը գերազանցում է այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հանրագումարի հարյուր տոկոսը:»:

Հոդված 3.  Օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասում լրացնել նոր՝ 8-րդ կետ.

«8) վարձու աշխատողների (այդ թվում՝ խորհրդի անդամների) համար աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում կատարվող հատուցումները:»:

Հոդված 4.  Օրենսգրքի 149-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում լրացնել նոր՝ 5-րդ կետ.

«5) աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում ստացվող հատուցումը:»:

2. 2-րդ մասում լրացնել նոր՝ 5-րդ կետ.

«5) ստացվում են աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է արժեթղթերի ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում:»:

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյան:

Խնդրում ենք օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ