Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀO-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ կետում`
1) 1-ին, 9-րդ, 11-րդ եւ 12-րդ պարբերություններում «իններորդ» բառերը փոխարինել «յոթերորդ» բառերով,
2) 3-րդ պարբերությունը «հարկերի» բառից հետո լրացնել «եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների» բառերը,
3) ուժը կորցրած ճանաչել 6-րդ պարբերությունը,
4) 8-րդ պարբերությունը եւ 10-րդ պարբերության 4-րդ կետը «ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների,» բառերից հետո լրացնել «պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի,» բառերը,
5) 13-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրությունների ընթացքում լրացուցիչ հարկերի եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ հետեւյալ դեպքերի`
1) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները տնտեսավարող սուբյեկտի կողմից ընդունելու եւ ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու դեպքերում,
2) հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուսումնասիրության արդյունքում,
3)սույն օրենքի N4 հավելվածով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի արձանագրման դեպքերում:»:
Հոդված 2. Օրենքի 2.1-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը «դեկտեմբերի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հարկային մարմնի, որը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչեւ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչեւ ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի 1-ին պարբերությունը «ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը» բառերից հետո լրացնել «(հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը (համարները)» բառերը,
2) 3-րդ կետում «տրվում է» բառերը փոխարինել «պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է» բառերով, իսկ «տվյալների եւ գործակիցների,» բառերից հետո լրացնել «արտադրանքի, ապրանքների պակասորդի,» բառերը:
Հոդված 4. օրենքի 4-րդ հոդվածի`
1) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «երկարաձգող կամ կասեցնող» բառերից հետո լրացնել «կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու» բառերը,
2) 3-րդ մասը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Յուրաքանչյուր տարվա ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս եւ (կամ) փոփոխություններ կատարելիս սույն մասով սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է` ելնելով ծրագրի հաստատման եւ (կամ) փոփոխությունների կատարման տարվա արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճաններից:»,
3) 3.1-րդ մասում`
ա. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) տնտեսավարող սուբյեկտը տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում չի ներկայացրել առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվություններ.»,
բ. 5.1-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.2-րդ կետ.
«5.2) իրականացվում են բյուջեի հետ փոխհարաբերությունների կամ բնապահպանական կամ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ այն ընդերքօգտագործող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք ընդգրկված են սույն կետում նշված ստուգումներ իրականացնող մարմիններից որեւէ մեկի ստուգումների տարեկան ծրագրում.»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության առաջին նախադասությունում «նույն տնտեսավարող սուբյեկտի» բառերից հետո լրացնել «(վերակազմակերպման դեպքերում իրավահաջորդի (իրավահաջորդների))» բառերը:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին պարբերության վերջին նախադասությունում «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով)» բառերով,
2) 2-րդ մասի 2-րդ պարբերության 5-րդ կետում «ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը» բառերից հետո լրացնել «(հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը (համարները)» բառերը:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի առաջին պարբերության «թ» կետում «հիմնական ֆոնդերի, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների եւ հաշվարկների» բառերը փոխարինել «ակտիվների եւ պարտավորությունների» բառերով,
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածը`
1) «դ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «ե» կետով.
«ե) բացակայության ընթացքում իրենց` սույն օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու նպատակով նշանակել (լիազորել) իրենց փոխարինող պաշտոնատար անձանց, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը ներառված է հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում:»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրա կողմից նշանակված (լիազորված) փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը հիմք չի հանդիսանում հարկային մարմնի կողմից սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ստուգումներ եւ սույն օրենքի N4 հավելվածով նախատեսված ուսումնասիրություն չանցկացնելու համար»,
Հոդված 9. Օրենքի N1 հավելվածի 1.5-րդ կետում`
1-ին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ուuումնաuիրության հանձնարարագրում նշված ժամկետի ավարտին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից կազմվում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն` 2 օրինակից:»,
2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստորագրված արձանագրության օրինակները դրանց կազմման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը իր կողմից uտորագրած արձանագրության մեկ օրինակը հանձնում է ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին (անձանց), իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում եւ այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:»:
Հոդված 10. Օրենքի N2 հավելվածի`
1) 1.5-րդ կետում «գնումից հետո» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ քան, հանձնարարագրում նշված ժամկետի վերջին օրը,» բառերը, իսկ «պաշտոնատար անձին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքի, երբ հանձնարարագիրը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում հսկիչ գնումից հետո:» բառերը,
2) 1.6-րդ կետում «գնման արդյունքում» բառերից հետո լրացնել «հանձնարարագրի ներկայացման օրը» բառերը, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արձանագրության երկու օրինակները արձանագրության կազմման օրը ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը արձանագրության մեկ օրինակի վրա կատարում է գրառում եւ ստորագրում արձանագրությունը ստանալու մասին, այն հանձնում է հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում եւ այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:»:
Հոդված 11. Օրենքի N4 հավելվածի`
վերնագրում եւ 1-ին կետում «ծառայությունների մատուցման ծավալների,» բառերից հետո լրացնել «պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի,» բառերը,
2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) հաշվետու տարվա որեւէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների եւ ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթի` առանց անուղղակի հարկերի) կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ պատրաստի արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սակայն յուրաքանչյուր հաշվետու տարվա ընթացքում մեկ անգամից ոչ ավել:»,
5-րդ կետում`
ա. առաջին նախադասությունում «30» թվից հետո լրացնել «, իսկ ընդերքօգտագործողների մոտ` 60» բառերը,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մեկ չափագրման տեւողությունը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:»,
8-րդ կետում «անառարկելի» բառից հետո լրացնել «, բացառությամբ հաշվետու տարվա որեւէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների եւ ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթի` առանց անուղղակի հարկերի) կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդի հայտնաբերման դեպքերի» բառերը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: