Հոդված 2 . Օրենքի 7-րդ հոդվածի`
1) «ե» կետում «կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ շրջանառության հարկ վճարողների)» բառերը,
2) «ե» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մինչեւ սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում:»:
Հոդված 3 . Օրենքի 8-րդ հոդվածից հանել առաջին նախադասությունը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է 2013 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Շրջանառության հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի ներկայացումը հիմնականում պայմանավորված է տարեկան կտրվածքով մինչեւ 58.35 մլն. դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար շրջանառության հարկի համակարգի ներդրման, գործարար միջավայրի բարելավման, ստուգումների կազմակերպման եւ անցկացման առավել արդյունավետ ընթացակարգերի ու մեխանիզմների սահմանման, հարկային օրենսդրության եւ հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքների կիրառության ընթացքում առաջացած որոշակի խնդիրների վերացման, ինչպես նաեւ նշյալ օրենքով չկարգավորված որոշակի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
.
Գործող օրենսդրության համաձայն`
1) տարեկան կտրվածքով մինչեւ 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները ԱԱՀ վճարողներ չեն համարվում եւ վճարում են շահութահարկ կամ եկամտահարկ: Խնդիրը կայանում է նրանում, որ շահութահարկի կամ եկամտահարկի վճարումը ենթադրում է, որ նշյալ տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են վարել եկամուտների ու ծախսերի բարդ ու աշխատատար հարկային հաշվառում, ինչը փոքր եւ միջին տնտեսավարող սուբյեկտների համար բավական դժվար լուծելի խնդիր է,
2) կարգավորված չեն առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացնելու դեպքում հարկային պարտավորությունների հաշվարկման, հաշվետվությունների ներկայացման, հարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ հարկային հաշիվների դուրսգրման հետ կապված հարաբերությունները,
3) հարկ վճարողի կողմից առաքվող կամ տեղափոխվող ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրման հնարավորություն նախատեսված չէ,
4) հարկ վճարողների կողմից իրացվող ապրանքների շրջանառության ծավալների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար սահմանված գործիքները հարկային մարմնին հնարավորություն չեն տալիս իրականացնել լիարժեք հսկողություն հարկ վճարողների կողմից իրացվող ապրանքների շրջանառության ծավալների նկատմամբ,
5) անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթերով ապրանքների նկատմամբ արգելանք կիրառելու ընթացակարգեր նախատեսված չեն,
6) ընդերքօգտագործողների մոտ հարկային մարմնի կողմից ստուգումներ իրականացնելու սահմանափակումները արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու հնարավորություն չեն ընձեռում,
7) գործարար ծրագրեր իրականացնող եւ նոր աշխատատեղեր ստեղծող ռեզիդենտների համար հարկային խթաններ նախատեսված չեն,
8) հարկ վճարողները, օրենքով սահմանված կարգով, վճարում են շահութահարկի նվազագույն գումարներ, անգամ այն դեպքում, երբ գործում են ցածր շահութաբերությամբ կամ վնասով,
9) սահմանված է հիմնական միջոցների ամորտիզացիայի գծային մեթոդը, որը ենթադրում է հիմնական միջոցների առանձին միավորների գծով աշխատատար հարկային հաշվառման իրականացում եւ միաժամանակ, չի խրախուսում հիմնական միջոցների մեջ ներդրումների կատարումը,
10) շահութահարկի գծով ճշտված հաշվարկների ներկայացման հնարավորությունները խիստ սահմանափակ են,
11) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ռեզիդենտ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտների հարկման դրույքաչափերը որոշ դեպքերում հարկային պլանավորման ու դրանով իսկ` հարկումից խուսափելու հնարավորություններ են ընձեռում,
12) ավելացված արժեքի հարկ վճարողների կամ ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող անձանց շրջանակը, որոշ դեպքերում, տարընկալումների տեղիք է տալիս,
13) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կազմակերպությունների կանոնադրական կապիտալում գույքային ներդրումների կատարումը, առանց որեւէ սահմանափակման եւ նախապայմանի, ավելացված արժեքի հարկից ազատելը ստեղծում է հարկումից խուսափելու հնարավորություններ,
14) արտահանման գործարքների ժամանակ պահանջվում է այնպիսի փաստաթղթերի ներկայացում, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն առկա է հարկային մարմնի տեղեկատվական համակարգում (արտահանման հայտարարագրեր, «բեռը ստացված է» նշումով մաքսային հայտարարագրի առկայության վերաբերյալ տեղեկանք),
15) առանց հարկային հաշիվների իրացումներ կատարելու դեպքում հարկվող շրջանառությունը 20 տոկոսով ավելացնելու համակարգը խնդիրներ է ստեղծում ինչպես հարկ վճարողների, այնպես էլ հարկային մարմնի համար,
16) ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված չափից ավել հաշվանցումներ կատարելու համար նախատեսված` պատասխանատվության կիրառման համակարգն արդարացի չէ, քանի որ տուգանքի չափը որեւէ կերպ չի կապվում պակաս վճարված կամ չվճարված հարկի գումարի հետ,
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները . Նախագծերի փաթեթով նախատեսվում է`
1) տարեկան կտրվածքով մինչեւ 58.35 մլն. դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար ներդնել շրջանառության հարկի համակարգ, որի կիրառությունը ենթադրում է, որ հարկային պարտավորությունը հաշվարկվելու է պարզ հարկային հաշվառմամբ` շրջանառության նկատմամբ որոշակի տոկոսներով:
2) շրջանառության հարկ վճարողների հարկային բեռը թեթեւացնելու ու հարկային հաշվառումը պարզեցնելու նպատակով սահմանել, որ շրջանառության հարկ վճարողները՝
3) առանց նոր իրավաբանական անձ կազմավորելու, համատեղ գործունեության մասով հարկ վճարողներին հարկերի հաշվարկման եւ վճարման հնարավորության ընձեռում,
4) 2014 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվ չհամարվող այլ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման հնարավորությունների ստեղծում եւ այդ հաշվարկային փաստաթղթերով իրականացվող առաքումների եւ տեղափոխումների մասով գրանցման գրքերում գրանցումներ կատարելու պահանջի վերացում,
5) խոշոր հարկ վճարողների մոտ (հաշվետու տարվա որեւէ ամսում իրացումից հասույթի կամ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 մլն. դրամի շեմը գերազանցած հարկ վճարողներ) ստուգումների եւ չափագրումների ընթացքում, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկ վճարողների մոտ ստուգումների ընթացքում հայտնաբերվող արտադրանքի, ապրանքների պակասորդի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով հայտնաբերման եւ տուգանքի կիրառության համակարգի ներդրում: Մասնավորապես, նախատեսվում է, որ խոշոր հարկ վճարողների մոտ նշյալ տուգանքները կիրառվելու են չափագրումների արդյունքների հիման վրա անցկացվող ստուգման շրջանակներում, որոնցից առաջինը կարող է կատարվել հարկային մարմնի ղեկավարի հանձնարարականով, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ եւ երրորդ ստուգումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր թույլտվությամբ: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտադրանքի, ապրանքների պակասորդի նկատմամբ տուգանքի կիրառության նպատակով կատարվող ստուգումների թիվը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել երեքը,
6) հարկ վճարողի նկատմամբ իրականացվող հարկային հսկողության համար անհրաժեշտ՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներից տարբերվող լեզուներով կազմված փաստաթղթերի` հայերեն թարգմանված տարբերակները ներկայացնելու պահանջի սահմանում,
7) անփաստաթուղթ ապրանքներ հայտնաբերելու դեպքերում չփաստաթղթավորված ապրանքների արգելադրման հնարավորությունների ստեղծում, քանի դեռ պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն,
8) ընդերքօգտագործողների մոտ հարկային մարմնի կողմից ստուգումներ իրականացնելու հնարավորությունների ընդլայնում,
9) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտներին (բացառությամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտների) հնարավորության ընձեռում` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցնելու գործարար ծրագրի շրջանակներում համապատասխան տարվա ընթացքում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը,
10) 2014 թվականի հունվարի 1-ից նվազագույն շահութահարկի համակարգի վերացում` զուգահեռաբար կատարելագործելով շահութահարկի գծով կանխավճարների համակարգը այնպես, որ կանխավճարներ չկատարվեն միայն այն դեպքում, երբ հարկային մարմնին ներկայացվում է գործունեությունը դադարեցնելու մասին դիմում (գործող օրենսդրությամբ սահմանված է, որ նոր հիմնադրված հարկատուն, կամ այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կամ որը նախորդ տարում ԱԱՀ վճարող չի համարվել, կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել: Բացի այդ, գործող օրենսդրությամբ սահմանված են կանխավճարների չափերը ինքնուրույն որոշելու հնարավորություններ, այն դեպքերի համար, երբ նախատեսվում է, որ ընթացիկ տարվա հարկվող շահույթը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է լինելու),
11) 2014 թվականի հունվարի 1-ից ամորտիզացիոն մասհանումների կատարման խմբավորված (փուլինգային) համակարգի ներդրում,
12) բոլոր ծառայությունների դիմաց հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտների հարկում հարկային գործակալների կողմից` 20 տոկոս դրույքաչափով,
13) շահութահարկի գծով ճշտված հաշվարկների ներկայացման համակարգի համապատասխանեցում այլ հարկատեսակների մասով կիրառվող համակարգերին,
14) ավելացված արժեքի հարկ վճարողների կամ ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող անձանց շրջանակի հստակեցում,
15) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարվող ներդրումների` ավելացված արժեքի հարկից ազատում միայն այն դեպքում, եթե՝
16) արտահանման գործարքների ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատում,
17) առանց հարկային հաշիվների իրացումներ կատարելու դեպքում հարկվող շրջանառությունը 20 տոկոսով ավելացնելու համակարգի վերացում,
18) ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված չափից ավել հաշվանցումներ կատարելու համար նախատեսված` պատասխանատվության կիրառման համակարգի վերանայում` տուգանքների չափերը կապելով պակաս վճարված կամ չվճարված հարկի գումարի հետ:
4.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ձեւավորմանը, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային հարաբերություններ կարգավորող օրենսդրության հստակեցմանը, պարզեցմանը, տարընկալումների վերացմանը, արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու հնարավորությունների ձեւավորմանը, հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը:
5.Կարգավորման առարկան . Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան հարկային օրենսդրությունը եւ հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքներն են:
6. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք . Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը . Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար ձեւավորել գործունեության նպաստավոր պայմաններ, բարելավել գործարար միջավայրը, հստակեցնել, պարզեցնել հարկային հարաբերություններ կարգավորող օրենսդրությունը վերացնել տարընկալումները, ձեւավորել արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու հնարավորություններ, սահմանափակել հարկումից խուսափելու հնարավորությունները: