Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1595-28.11.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀO-129-Ն oրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերության «ա» կետը:

Հոդված 2 . Օրենքի 7-րդ հոդվածի`

1) «ե» կետում «կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ շրջանառության հարկ վճարողների)» բառերը,

2) «ե» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մինչեւ սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում:»:

Հոդված 3 . Օրենքի 8-րդ հոդվածից հանել առաջին նախադասությունը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է 2013 թվականի հունվարի 1-ից: