Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1593-28.11.2012-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-246-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 10-րդ հոդվածը`

1) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Նոտարները եւ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող եւ (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված եւ (կամ) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում եւ վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, իսկ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում: Հաշվետու ժամանակաշրջանում միաժամանակ եւ (կամ) հաջորդաբար հարկման տարբեր համակարգերով գործունեություն իրականացնելու դեպքում`

1) հաստատագրված վճարների եւ (կամ) արտոնագրային վճարների եւ (կամ) շրջանառության հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակներից ստացված (անհատ ձեռնարկատերերի համար` ստացման ենթակա) եկամուտները եւ այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները, ինչպես նաեւ վճարված հաստատագրված վճարները, արտոնագրային վճարներն ու շրջանառության հարկը հաշվի չեն առնվում հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով հարկվող եկամուտը որոշելիս,

2) հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաեւ հաստատագրված վճարների եւ (կամ) արտոնագրային վճարների եւ (կամ) շրջանառության հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերը վարում է եկամուտների եւ նվազեցումների առանձնացված հաշվառում (ըստ հարկման համակարգերի), իսկ ժամանակաշրջանի ծախսերը (որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել) բաշխվում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերում գտնվող գործունեության տեսակներից ստացված (ստացվող) եկամուտների տեսակարար կշիռներից (ըստ հարկման համակարգերի համախառն եկամուտների եւ նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով):»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9-րդ մասով.

«9. Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց հաշվետու տարվա ընթացքում վճարման ենթակա պասիվ եկամուտները (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ կամ գույքի ձեռք բերման դիմաց եկամուտ) հարկվող շահույթը (եկամուտը) որոշելիս համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարվելու դեպքում վճարման ենթակա այդ պասիվ եկամուտների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով եւ ներառվում` 12-րդ ամսվա ամփոփ հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին եւ վարկային կազմակերպություններին` այլ անձանցից ներգրավված վարկերի, փոխառությունների եւ ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով, ինչպես նաեւ այլ կազմակերպություններին՝ վերջիններիս կողմից թողարկված եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող գումարների մասով:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով եւ (կամ) արտոնագրային վճարներով եւ (կամ) շրջանառության հարկով հարկվող գործունեության եւ նոտարական գործունեության) եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված կարգով եւ ժամկետներում:»,

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 5-րդ մասերը,

3) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Այն հարկատուն, որը հարկային մարմնին ներկայացրել է գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո եկամտային հարկի կանխավճարներ չկատարել:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: