Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՕ-001-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածով եւ 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը շրջանառության մեջ դնելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությունը:
1. Սույն հարցով հիմնական զեկուցող նշանակել Վահագն Հովակիմյանին:
2. Նախագծին կից ներկայացվում են`
1) Ազգային ժողովի որոշման նախագիծը,
2) Ազգային ժողովի որոշման նախագծի հիմնավորումը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով`
Պատգամավորներ