Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-169-30.11.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի՝

1) «ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն» հասկացությունից հանել «լիցենզավորված անձին» բառերը.

2) 21-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«կարգավորվող անձ` ցանցի լիցենզիա, համարի կամ կոդերի զբաղեցման կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն եւ սույն օրենքի համաձայն ծանուցում ներկայացնելու պարտավորություն ունեցող անձ.».

1) 28-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

2) 33-րդ պարբերությունում «լիազորված» բառից հետո լրացնել ««կամ Կարգավորողին սույն օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի՝

1) «բ» ենթակետից հանել «եւ ծառայություններ մատուցողի» բառերը.

2) «դ» ենթակետում «օրենսդրություն» բառից հետո լրացնել «, Կարգավորողի կողմից ընդունված իրավական ակտերի» բառերը.

3) «իզ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել

4) լրացնել նոր «իը» ենթակետ, հետեւյալ խմբագրությամբ «իը) սահմանել համարների տեղափոխելիության ծառայության վերաբերյալ կանոներ:».

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառերով:

Հոդված 4. Օրենքի Գլուխ 3-ի վերնագիրը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ»:

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 81 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 81 . Ծանուցման պահանջը

1. Ցանկացած անձ, որը ցանկանում է մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, բացառությամբ այն ծառայությունների, որոնց մատուցման համար անհրաժեշտ է տիրապետել եւ շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց, պարտավոր է գործունեություն սկսելու մասին գրավոր ծանուցի Կարգավորողին: Անձը կարող է սկսել իրականացնել իր գործունությունը ծանուցումը Կարգավորողին ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Ծանուցումը պետք է ներառի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա բացահայտելու սույն հոդվածի առաջին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձին, մասնավորապես՝ պետական գրանցման համարը կամ հաշվառման համարը եւ գտնվելու վայրը, ծառայությունների տեսակի համառոտ նկարագիրը՝ համաձայն Կարգավորողի կողմից ընդունված դասակարգչի, գործունեության աշխարհագրական տարածքը, գործունեությունը սկսելու նախատեսվող ժամկետը: Ծանուցումը պետք է ներկայացվի Կարգավորողի կողմից հաստատված եւ հրապարակված օրինակելի ձեւաթղթով:

3. Այն դեպքերում, երբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար պահանջվում է սահմանափակ ռեսուրսի տրամադրում, սակայն չի պահանջվում ցանցի լիցենզիա, ապա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումն իրականացվում է սահմանափակ ռեսուրսի համար թույլտվությունը ուժի մեջ մտնելուց եւ սույն հոդվածի 1-ին մասում նշված ծանուցումն իրականացնելուց հետո:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար սույն հոդվածի առաջին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է պահպանել ընդհանուր պահանջները, որոնք սահմանվել են կախված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության տեսակից: Ընդհանուր պահանջները պետք է ընդունվեն Կարգավորողի որոշմամբ, համաձայն թափանցիկության, հավասարության եւ համարժեքության սկզբունքի:

5. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար սույն հոդվածի առաջին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է իր գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու, վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու (բնակության) վայրի կամ գործունեության աշխարհագրական տարածքի փոփոխման մասին գրավոր ծանուցի Կարգավորողին այդ գործողությունը կատարելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել «5-րդ հոդվածի 2-րդ կետի «իզ» ենթակետով եւ» բառերը:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «կամ 5-րդ հոդվածի 2-րդ կետի «իզ» ենթակետի համաձայն` Կարգավորողի որոշմամբ» բառերը.

2) 2-րդ մասի առաջին նախադասությունում «Լիցենզիաների» բառը փոխարինել «Լիցենզիայի» բառով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«Ցանցի լիցենզիայի դիմումները բավարարվում կամ մերժվում են Կարգավորողի կողմից` այդ դիմումի ներկայացումից հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով:

Հոդված 9. Օրենքը լրացնել նոր 121 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 121 . Ծանուցում ներկայացրած անձանց գործունեության կասեցումը եւ դադարեցումը

1. Կարգավորողն իրավասու է կասեցնել ծանուցում ներկայացրած անձանց գործունեությունը ծանուցված գործունեության մասով, եթե`

1) ծանուցած անձը դիտավորյալ կեղծ տեղեկություն է ներկայացրել ծանուցման մեջ կամ Կարգավորողին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ.

2) ծանուցած անձը դիտավորյալ խախտել է սույն օրենքը կամ դրա համաձայն ընդունված որեւէ կանոն կամ կանոնակարգ.

3) կասեցումը անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներով.

4) ծանուցած անձը չի վճարել համընդհանուր ծառայությունների որեւէ վճար:

2. Կարգավորողն իրավասու է դադարեցնել ծանուցում ներկայացրած անձանց գործունեությունը ծանուցված գործունեության մասով, եթե`

1) ծանուցած անձը խախտել է կամ չի կատարել սույն օրենքի 60-րդ հոդվածի համաձայն տրված դադարեցման մասին հրահանգը.

2) դադարեցումն անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներով:

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում բոլոր տեղերում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) Վերնագրում եւ բոլոր տեղերում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«Ցանցի լիցենզիա, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի նկատմամբ uեփականության իրավունքն այլ անձի փոխանցելուց առաջ կարգավորվող անձը պարտավոր է uտանալ Կարգավորողի համաձայնությունը:».

3) Հոդվածը լրացնել նոր 1.1 մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված կարգավորվող անձանց նկատմամբ uեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու համար Կարգավորողի համաձայնությունը չի պահանջվում եւ uեփականության իրավունքն այլ անձի փոխանցելուց 15 աշխատանքային օր առաջ կարգավորվող անձը պարտավոր է դրա մասին գրավոր տեղեկացնել Կարգավորողին:»:

Հոդված 12. Օրենքի Գլուխ 3-ի Բաժին 2-ի վերնագրում «ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ» բառը փոխարինել «ԼԻՑԵՆԶԻԱՆ» բառով:

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) 1-ին նախադասությունից հանել «կամ ծառայությունների մատուցման» բառերը, իսկ «լիցենզիայի» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի համաձայն ծանուցման իրականացման» բառերով.

2) 2-րդ նախադասությունը հանել:

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասում «տասնչորս» բառը փոխարինել «յոթ աշխատանքային» բառերով:

Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ նախադասությունը հանել:

Հոդված 16. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից հանել «կամ ծառայություն մատուցողի» բառերը:

Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասի 1-ին կետից հանել «եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը» բառերը, իսկ «երեք ամսվա» բառերը փոխարինել «տասնհինգ աշխատանքային օրվա» բառերով.

3) 3-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասից հանել «կամ ծառայություններ մատուցողի» բառերը.

5) 5-րդ մասում «փոխանցել այլ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների» բառերից հետո ավելացնել «բացառությամբ համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքում:» բառերը.

6) 7-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով:

Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում՝

1) «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով.

2) «լիցենզիայով» բառից հետո լրացնել «կամ Կարգավորողի կողմից ծառայությունների մեջ գերիշխող ճանաչված անձանց գործունեությունը կարգավորող կանոններով» բառերը:

Հոդված 19. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում՝ «չլիցենզավորված ծառայություններ» բառերը փոխարինել «չծանուցված ծառայություններ, կամ օգտագործում է ռադիոհաճախականություններ՝ առանց սույն օրենքի համաձայն տրված թույլտվության» բառերով:

Հոդված 20. Օրենքի 61-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենքի 62-րդ հոդվածում՝ բոլոր տեղերում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով:

Հոդված 22. Օրենքի 63-րդ հոդվածում՝

1) «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով.

2) լրացնել նոր 4.1, 4.2 եւ 4.3 մասերով հետեւյալ բովանդակությամբ՝

«4.1 Եթե ծանուցումից եւ լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ ֆիզիկական անձը առանց Կարգավորողի թույլտվության շարունակում է օգտագործել ռադիոհաճախականություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ ֆիզիկական անձը վճարի տույժ կամ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

4.2 Եթե ծանուցումից եւ լսումներից հետո Կարգավորողը որոշում է, որ իրավաբանական անձը առանց Կարգավորողի թույլտվության շարունակում է օգտագործել ռադիոհաճախականություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ իրավաբանական անձը վճարի տույժ կամ տուգանք, նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:

4.3 Ծանուցում չներկայացրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցած իրավաբանական կամ ֆիզիկական անձի նկատմամբ, սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման եւ լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձը առանց Կարգավորողին ծանուցման շարունակում է մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրել, որպեսզի իրավախախտ իրավաբանական կամ ֆիզիկական անձը վճարի տույժ կամ տուգանք, նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 23. «Սույն օրենքի գործողության մեջ մտնելու օրվա դրությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու պարզ լիցենզիա ունեցող անձանց կապակցությամբ համարվում է, որ նրանք այդ ծառայությունը մատուցում են սույն օրենքի հիման վրա ներկայացված ծանուցման շրջանակներում, եթե այդպիսի ծանուցում պահանջվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքով:»:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: