Armenian ARMSCII Armenian
Կ-169-30.11.2012-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) տասնչորսերորդ պարբերությունից հանել «լիցենզավորված անձին» բառերը.

2) քսանմեկերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«կարգավորվող անձ ` ցանցի լիցենզիա կամ համարի կամ կոդերի զբաղեցման կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն կամ սույն օրենքի համաձայն ծանուցում ներկայացնելու պարտավորություն ունեցող անձ.».

3) քսանութերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) երեսուներեքերորդ պարբերությունը «լիազորված» բառից հետո լրացնել ««կամ Կարգավորողին սույն օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետում՝

1) «բ» ենթակետից հանել «եւ ծառայություններ մատուցողի» բառերը.

2) «դ» ենթակետը «օրենսդրության» բառից հետո լրացնել «, Կարգավորողի կողմից ընդունված իրավական ակտերի» բառերով.

3) «իզ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իը» ենթակետով.

«իը) սահմանել համարների տեղափոխելիության ծառայության վերաբերյալ կանոններ.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Ծանուցման պահանջը

1. Անձը, որը ցանկանում է մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, բացառությամբ այն ծառայությունների, որոնց մատուցման համար անհրաժեշտ է տիրապետել եւ շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց, պարտավոր է գործունեություն սկսելու մասին գրավոր ծանուցել Կարգավորողին: Գործունեության իրականացումը կարող է սկսվել ծանուցումը Կարգավորողին ներկայացվելուց հինգ աշխատանքային օր հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Ծանուցումը պետք է ներառի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա բացահայտելու սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձին, մասնավորապես՝ պետական գրանցման համարը կամ հաշվառման համարը եւ գտնվելու (բնակության) վայրը, ծառայությունների տեսակի համառոտ նկարագիրը՝ համաձայն Կարգավորողի կողմից ընդունված դասակարգչի, գործունեության աշխարհագրական տարածքը, գործունեությունը սկսելու նախատեսվող ժամկետը: Ծանուցումը պետք է ներկայացվի Կարգավորողի կողմից հաստատված եւ հրապարակված օրինակելի ձեւաթղթով:

3. Այն դեպքերում, երբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար պահանջվում է սահմանափակ ռեսուրսի տրամադրում, սակայն չի պահանջվում ցանցի լիցենզիա, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումն իրականացվում է սահմանափակ ռեսուրսի համար թույլտվությունն ուժի մեջ մտնելուց եւ սույն հոդվածի 1-ին մասում նշված ծանուցումն իրականացվելուց հետո:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է պահպանել ընդհանուր պահանջները, որոնք սահմանվել են` կախված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության տեսակից: Ընդհանուր պահանջները պետք է ընդունվեն Կարգավորողի որոշմամբ` համաձայն թափանցիկության, հավասարության եւ համարժեքության սկզբունքի:

5. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է իր գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու, վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի կամ գործունեության աշխարհագրական տարածքի փոփոխման մասին գրավոր ծանուցել Կարգավորողին այդ գործողությունը կատարելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել «5-րդ հոդվածի 2-րդ կետի «իզ» ենթակետով եւ» բառերը:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «կամ 5-րդ հոդվածի 2-րդ կետի «իզ» ենթակետի համաձայն` Կարգավորողի որոշմամբ» բառերը.

2) 2-րդ մասի առաջին նախադասության «Լիցենզիաների» բառը փոխարինել «Լիցենզիայի» բառով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ցանցի լիցենզիայի դիմումները բավարարվում կամ մերժվում են Կարգավորողի կողմից` այդ դիմումը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

«Հոդված 12.1. Ծանուցում ներկայացրած անձանց գործունեության կասեցումը եւ դադարեցումը

1. Կարգավորողն իրավասու է կասեցնել ծանուցում ներկայացրած անձանց գործունեությունը ծանուցված գործունեության մասով, եթե`

1) ծանուցում ներկայացրած անձը դիտավորյալ կեղծ տեղեկություն է ներկայացրել ծանուցման կամ Կարգավորողին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ.

2) ծանուցում ներկայացրած անձը դիտավորյալ խախտել է սույն օրենքը կամ դրա համաձայն ընդունված որեւէ կանոն կամ կանոնակարգ.

3) կասեցումն անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներով.

4) ծանուցում ներկայացրած անձը չի կատարել համընդհանուր ծառայությունների որեւէ վճարում:

2. Կարգավորողն իրավասու է դադարեցնել ծանուցում ներկայացրած անձանց գործունեությունը ծանուցված գործունեության մասով, եթե`

1) ծանուցած անձը խախտել է կամ չի կատարել սույն օրենքի 60-րդ հոդվածի համաձայն տրված դադարեցման մասին հրահանգը.

2) դադարեցումն անհրաժեշտ է ազգային անվտանգության կամ հանրային շահի նկատառումներով:»:

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ տեքստում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) նկատմամբ իրավունքի օտարում կամ այլ կերպ փոխանցում կամ զիջում կամ գրավադրում կամ այդ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի փոփոխություն կարող է իրականացվել միայն Կարգավորողի համաձայնությունը կարգավորվող անձի կողմից ստանալուց հետո:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված կարգավորվող անձանց բաժնեմասի նկատմամբ uեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու համար Կարգավորողի համաձայնությունը չի պահանջվում, եւ uեփականության իրավունքն այլ անձի փոխանցելուց 15 աշխատանքային օր առաջ կարգավորվող անձը պարտավոր է դրա մասին գրավոր տեղեկացնել Կարգավորողին:»:

Հոդված 12. Օրենքի 3-րդ գլխի 2-րդ բաժնի վերնագրում «ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ» բառը փոխարինել «ԼԻՑԵՆԶԻԱՆ» բառով:

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) առաջին նախադասությունից հանել «կամ ծառայությունների մատուցման» բառերը, իսկ «լիցենզիայի» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի համաձայն ծանուցում իրականացնելու» բառերով.

2) երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասում «տասնչորս» բառը փոխարինել «յոթ աշխատանքային» բառերով:

Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ նախադասությունը հանել:

Հոդված 16. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից հանել «կամ ծառայություն մատուցողի» բառերը:

Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասի 1-ին կետից հանել «եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը» բառերը, «երեք ամսվա» բառերը փոխարինել «տասնհինգ աշխատանքային օրվա» բառերով, իսկ 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասից հանել «կամ ծառայություններ մատուցողի» բառերը.

4) 5-րդ մասը լրացնել «, բացառությամբ համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքի» բառերով.

5) 7-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով:

Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում՝

1) «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով.

2) «լիցենզիայով» բառից հետո լրացնել «կամ Կարգավորողի կողմից ծառայությունների մեջ գերիշխող ճանաչված անձանց գործունեությունը կարգավորող կանոններով» բառերով:

Հոդված 19. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում «չլիցենզավորված ծառայություններ» բառերը փոխարինել «չծանուցված ծառայություններ կամ օգտագործում է ռադիոհաճախականություններ՝ առանց սույն օրենքի համաձայն տրված թույլտվության,» բառերով:

Հոդված 20. Օրենքի 61-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենքի 62-րդ հոդվածում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով:

Հոդված 22. Օրենքի 63-րդ հոդվածում՝

1) «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասերով.

«4.1. Սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման եւ լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ ֆիզիկական անձն առանց Կարգավորողի թույլտվության շարունակում է օգտագործել ռադիոհաճախականություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ ֆիզիկական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

4.2. Սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման եւ լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ իրավաբանական անձն առանց Կարգավորողի թույլտվության շարունակում է օգտագործել ռադիոհաճախականություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ իրավաբանական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:

4.3. Ծանուցում չներկայացրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցած իրավաբանական կամ ֆիզիկական անձի նկատմամբ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցման կարգադրություն արձակելուց հետո, եթե ծանուցման եւ լսումների արդյունքում Կարգավորողը որոշում է, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձն առանց Կարգավորողին ծանուցելու շարունակում է մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, ապա Կարգավորողն իրավասու է կարգադրելու, որ իրավախախտ իրավաբանական կամ ֆիզիկական անձը վճարի տույժ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 23. Սույն օրենքի գործողության մեջ մտնելու օրվա դրությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու պարզ լիցենզիա ունեցող անձանց կապակցությամբ համարվում է, որ նրանք այդ ծառայությունը մատուցում են սույն օրենքի հիման վրա ներկայացված ծանուցման շրջանակներում, եթե այդպիսի ծանուցում պահանջվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքով:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: