Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1701-30.11.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի

1. 2-րդ մասում «եւ տալիս է հայտարարություն զանգվածային լրատվության միջոցով» բառերը հանել:

2. 3-րդ մասում «տալիս է» բառից հետո լրացնել «հայտը ներկայացնելուց» բառերը, իսկ «զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր» բառերը հանել, իսկ «3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 43-րդ հոդվածում՝

1. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 8-րդ բաժնի 1-ին կետի առաջին սյունակում հանել «փոխադրման եւ բաշխման ցանցի կառուցում»բառերը:

2. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 8-րդ բաժնի 2-րդ կետի առաջին սյունակում«Էլեկտրական կայանների կառուցում եւ վերականգնում», «հաղորդման եւ բաշխման ցանցի կառուցում» բառերը հանել: »:

3. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 8-րդ բաժնի 3-րդ կետի առաջին սյունակում «Ջերմային կայանների կառուցում եւ վերականգնում», «փոխադրման եւ բաշխման ցանցի կառուցում » բառերը հանել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։