Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «եւ տալիս է հայտարարություն զանգվածային լրատվության միջոցով» բառերը.
2) 3-րդ մասը «տալիս է» բառերից հետո լրացնել «հայտը ներկայացնելուց» բառերով, «զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր» բառերը հանել, իսկ «3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 5-րդ մասի «տալու օրվանը հաջորդող երրորդ օրը» բառերը փոխարինել «տալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «8. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1) 1-ին կետի առաջին սյունակից հանել «փոխադրման եւ բաշխման ցանցի կառուցում» բառերը.
2) 2-րդ կետի առաջին սյունակից հանել «Էլեկտրական կայանների կառուցում եւ վերականգնում», «հաղորդման եւ բաշխման ցանցի կառուցում» բառերը.
3) 3-րդ կետի առաջին սյունակից հանել «Ջերմային կայանների կառուցում եւ վերականգնում», «փոխադրման եւ բաշխման ցանցի կառուցում» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։