Հոդված 1.
1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 97-րդ հոդվածի 1-ին մասում`
1) հանել «կամ օգտակար մոդելի» բառերը.
2) «, արդյունաբերական նմուշի» բառերը փոխարինել «կամ արդյունաբերական դիզայնի» բառերով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: