Armenian ARMSCII Armenian
Կ-1702-30.11.2012-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ կետում`

1) 7.5-րդ ենթակետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«7.5 Էլեկտրական էներգիայի արտադրության համար, այդ թվում`   
7.5.1
 
Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝ տարեկան     բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.5.2  Էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածի համար՝ այդ թվում  
7.5.2.1 մինչեւ 6 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան   բազային տուրքի  100-ապատիկի չափով
 
7.5.2.2 6-15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան  բազային տուրքի  1000-ապատիկի չափով
7.5.2.3 15-25 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի  2500-ապատիկի չափով
7.5.2.4 25-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.5.2.5 50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 15 000-ապատիկի չափով».

2) 7.15-րդ ենթակետը շարադրել հետեւալ խմբագրությամբ.
 
 
«7.15 գազամատակարարման համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) համար` տարեկան    բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

Հոդված 2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստացած անձինք վճարում են պետական տուրք տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։