Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1703-30.11.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի 2002 թվականի, ՀՕ-373) 33-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստանալու նպատակով դիմած անձանց ջրօգտագործման թույլտվությունները տրվում են 1 տարի ժամկետով, որը համարվում է երկարաձգված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավել քան 20 տարին: Ջրավազանային կառավարման պլանների ընդունումից եւ ուժի մեջ մտնելուց հետո տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների ջրօգտագործման պայմանները կարող են վերանայվել»:

Հոդված 2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ունեցող անձանց տրված ջրօգտագործման թույլտվությունները համարվում են երկարաձգված փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավել քան 20 տարին:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։