Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-101-02.10.2012,28.11.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավաության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ կետը «հետեւությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ քրեական օրենսդրության խնդիրներից, արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, մրցակցության եւ ապացույցները գնահատման սկզբունքներից:

Առաջարկվող լրացումը ներդաշնակություն կմտցնի ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի միջեւ, նկատի ունենալով, որ նման դրույթ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասում:

Վերոնշյալից բացի, նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասում` ամրագրված է «ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետեւությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները» դրույթը, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ կետը «այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները» բառերով լրացնելը որոշակի ներդաշնակություն կմտցնի նշված օրենսգրքերի միջեւ: