Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-172-07.12.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետում «3-ական» բառերը փոխարինել «մեկական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 105-րդ հոդվածի 7.1 կետում «3-ական» բառերը փոխարինել «մեկական» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Նկատի ունենալով, որ հայտարարությունների եւ հարց ու պատասխանի տեւողությունը սահմանափակ է (յուրաքանչյուրը 90 րոպե), եւ հաշվի առնելով, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունների թիվը երեքն է, այսինքն միանգամից կարող են 9 պատգամավոր օգտվել հարց տալու իրավունքից, իսկ մեկ հարց ու պատասխանի տեւողությունը կարող է լինել միջինը 10 րոպե, ուստի, այդ դեպքում հարց ու պատասխանի ժամանակը կստացվի 90 րոպե: Այսինքն մյուս պատգամավորները կզրկվեն նշված իրավունքից: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի հերթագրված պատգամավորներին որոշակիորեն օգտվել հարց տալու իրավունքից, իսկ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունները հնարավորություն կունենան իրենց կողմից կարեւոր համարվող մեկական հարց արտահերթ հնչեցնելու: