Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-173-07.12.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդած 1. «Հայաստանի Հանրապետության տոների մասին» Հայաստանի Հանրապետության 2001թ. օգոստոսի 6-ի ՀՕ-200 օրենքը լրացնել 14.2 հոդվածով.

«Հոդված 14.2 Վերամիավորման տոն՝ նշվում է դեկտեմբերի 1-ին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

23 տարի առաջ, 1989թ. դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ագային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը: Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի ինտեգացման գործընթացները: 1990թ. մայիսին ՀԽՍՀ գերագույն խորհրդի ընտրությունները անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես Արցախում ձեւավորված վեց ընտրատարածքներում: Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը ամրագրվեց Հայաստանի Անկախության մասին հռչակագրում:

Վերամիավորման որշումը ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալ-տնտեսական նշանակություն, նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն:
 
Հետագայում, ԼՂՀ-ի ձեւավորումը, որեւէ կերպ չի հակասում վերամիավորման որոշմանը եւ դրա գաղափարախոսությանը: Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել Արցախյան շարժման հիմքում, պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա երիտասարդ սերնդի կրթության եւ դաստիարակության ասպարեզում:

Ինչ վերաբերվում քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններին, ապա այստեղ նույնպես վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ նշելով, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէր ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ի կազմում անդամակցելու պահին՝ 1922թ., այլ նաեւ ԽՍՀՄ-ի վեջին տարինեին՝ սկսած 1989թ. դեկտեմբերի մեկից:
 
Ելնելով վերոհիշյալից անհրաժեշտ է համարվում դեկտեմբերի 1-ը հռչակել, որպես վերամիավորման տոն: