Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-174-10.12.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի 1.1-րդ մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.

«Խմբակցությունը համարվում է իշխանական, եթե խմբակցություն uտեղծած առանձին կուuակցության կամ կուuակցությունների դաշինքը կազմած կուuակցություններից որեւէ մեկի առաջադրած անձը ընդգրկված է Կառավարության կազմում կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիuտում հանդեu է գալիu Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու եւ ընդդիմադիր չլինելու մաuին հայտարարությամբ: Ընդդիմադիր, ինչպես նաեւ սույն պարբերությունում նշված հատկանիշներին չհամապատասխանող մյուս խմբակցությունները համարվում են ոչ իշխանական խմբակցություններ»:

Հոդված 2. Օրենքի 24.1-ին հոդվածի`

1) 2-րդ մասի առաջին պարբերությունում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով,

2) 2-րդ մասի «ա» կետում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով,

3) 2-րդ մասի «բ» կետում «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով, իսկ «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել « իշխանական» բառերով,

4) 2-րդ մասի «դ» կետում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով,

5) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում եւ երրորդ պարբերության «ա» եւ «բ» կետերում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով:

Հոդված 3. Օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասի`

1) «է» կետը «եթե» բառից հետո լրացնել «հանձնաժողովը սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը կամ» բառերով,

2) «զ» կետը «եթե» բառից հետո լրացնել «որոշմանը կողմ են քվեարկել ոչ իշխանական եւ իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ եւ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու հանգամանքով: Կատարվող փոփոխությունները նաեւ ուղղված են ինչպես քաղաքական մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության իրավունքների հավասար պաշտպանությանը: