Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը «գումարի» բառից հետո լրացնել «եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Սահմանադրական դատարանի անդամին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով:
Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: