Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատավարձը» բառը փոխարինել «աշխատավարձի չափի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալը: Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել նրա աշխատավարձի չափի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալը» բառերով:
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով:
Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: