Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1841-20.12.2012-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով աղյուսակի` «14. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 2-րդ  եւ 3րդ կետերով.
 
2. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման
Տարանցիկ փոխադրում
ԿՄ

ԿՄ

Բ 

Բ

 -

 -

 Փ

 Փ

 

 - 



Հ

Հ

 Վ

 Վ

3 Մեկուսացված համակար-գերում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հետազոտություն, ստացում, աճեցում, բազմացում, փորձարկում, պահում, տեղափոխում, ոչնչացում կամ վնասազերծման ցանկացած ձեւ
 
 

ԿՄ 
 
 

Բ  Փ  Հ  Վ 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի պահանջի հետ, որտեղ որպես լիցենզավորման ենթակա գործունեություններ սահմանվել են մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործընթացները: Վերջիններիս լիցենզավորումը նպատակ ունի պաշտպանելու սպառողների իրավունքները, ինչպես նաեւ հսկելու մարդկանց առողջությանը, բնության ժառանգության պահպանությանը վտանգավոր սպառնալիքով հղի ԳՁՕ-ի գործունեությունը եւ բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ ենթակետով սահմանված նպատակներից:

Մասնավորապես. սահմանելով անհրաժեշտ պայմաններն ու պահանջները` կապահովվեն ԳՁՕ-ների գործածությամբ զբաղվող իրավաբանական անձանց գործունեության անվտանգ իրականացման նախադրյալները, այդ թվում.

- մասնագետների որակավորմանը ներկայացվող պահանջները,

-ԳՁՕ ստանալու, փորձարկելու, բազմացնելու, պահելու, ոչնչացնելու գործունեության տեսակների անվտանգ իրականացման համար աշխատատարածքին, մեկուսացման միջոցառումներին, տեխնիկա-տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացվող պահանջները եւ պայմանները,