Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 12-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 12.4 եւ 12.5 ենթակետերով.
12.45 գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի ներմուծման, արտահանման համար՝ տարեկան Տարանցիկ փոխադրման համար՝ տարեկան 12.5 գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության՝ հետազոտության, ստացման, աճեցման, բազմացման, փորձարկման, պահպանման, տեղափոխման, ոչնչացման կամ վնասազերծման համար` տարեկան
|
բազային տուրքի 1տասհազարապատիկի չափով բազային տուրքի 1տասհազարապատիկի չափով բազային տուրքի 1տասհազարապատիկի չափով |
Հոդված 2 . Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44 կետով.
44. Ռիսկի գնահատումը յուրաքանչյուր փորձաքննության համար բազային տուրքի տասնհինգհազարապատիկի չափով
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժա» եւ «ժբ» ենթակետերով սահմանված դրույթներից :
Գանձվելիք պետական տուրքերը (գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության լիցեզավորման համար բազային տուրքի 100-ապատիկի չափով` տարեկան, ինչպես նաեւ ռիսկերի գնահատման փորձաքննությունների իրականացման համար` բազային տուրքի 150-ապատիկի չափով` տարեկան), սահմանվել են ելնելով ռիսկերի գնահատման համար պահանջվող ծախսերի հանրագումարից, ինչը նշված է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքում