Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1842-20.12.2012-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 12-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 12.4 եւ 12.5 ենթակետերով.
12.45 գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի ներմուծման, արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի 1տասհազարապատիկի չափով
Տարանցիկ փոխադրման համար՝ տարեկան բազային տուրքի 1տասհազարապատիկի չափով
12.5 գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության՝ հետազոտության, ստացման, աճեցման, բազմացման, փորձարկման, պահպանման, տեղափոխման, ոչնչացման կամ վնասազերծման համար` տարեկան բազային տուրքի 1տասհազարապատիկի չափով

Հոդված 2 . Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44 կետով.

44. Ռիսկի գնահատումը յուրաքանչյուր փորձաքննության համար բազային տուրքի տասնհինգհազարապատիկի չափով

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրվանից: