«Հոդված 90.1 Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության կանոնները խախտելը:
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն ապօրինաբար ստանալը, փորձարկելը, բազմացնելը, պահելը, ոչնչացնելը կամ վնասազերծելը, ինչպես նաեւ ներմուծելը, արտահանելը եւ տարանցիկ փոխադրումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունհինգհազարապատիկից մինչեւ քառասունհազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսունհինգհազարապպատիկից մինչեւ վաթսունհազարապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրեսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունն առաջացել է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի պահանջից, համաձայն որի օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն` ինչի վերաբերյալ նշված օրենսգրքում համապատասխան դրույթներ չեն սահմանված: