Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 90.1 -րդ հոդվածով`.
«Հոդված 90.1 Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության կանոնները խախտելը:
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն ապօրինաբար ստանալը, փորձարկելը, բազմացնելը, պահելը, ոչնչացնելը կամ վնասազերծելը, ինչպես նաեւ ներմուծելը, արտահանելը եւ տարանցիկ փոխադրումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունհինգհազարապատիկից մինչեւ քառասունհազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսունհինգհազարապպատիկից մինչեւ վաթսունհազարապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: