Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1844-20.12.2012-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի  ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 298.1-րդ հոդվածով.

«Հոդված 298.1 Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության կանոնները խախտելը

1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն ապօրինաբար ստանալը, փորձարկելը, բազմացնելը, պահելը, ոչնչացնելը եւ կամ վնասազերծելը, ինչպես նաեւ ներմուծելը, արտահանելը եւ տարանցիկ փոխադրումը, որոնք առաջացրել են կենդանիներին կամ բույսերին վնաս պատճառող զանգվածային հիվանդություններ, կենդանիների կամ բույսերի վերարտադրության նվազում, կենդանիների կամ բույսերի սերնդում ժառանգական խախտումներ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վաթսունհինգհազարապատիկից մինչեւ յոթսունհազարապատիկի չափով` կամ ազատազրկմամբ երկու տարի ժամկետով եւ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ ստանալու, փորձարկելու, բազմացնելու, պահելու, ոչնչացնելու կամ վնասազերծելու, ինչպես նաեւ ներմուծելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու ընթացքում անվտանգության կամ այլ կանոնները խախտելը, կամ ոչ նպատակային օգտագործումը  որոնք առաջացրել են կենդանիներին կամ բույսերին վնաս պատճառող զանգվածային հիվանդություններ, կենդանիների կամ բույսերի վերարտադրության նվազում, կենդանիների կամ բույսերի սերնդում ժառանգական խախտումներ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթսունհազարապատիկից մինչեւ յոթսունհինգհազարապատիկի չափով` կամ ազատազրկմամբ երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մեկ մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:
4.Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, մարդկանց սերնդում ժառանգական խախտումներ` պատժվում է ազատազրկմամբ տասը տարուց մինչեւ տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:
5.Վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: 
   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ քրեական օրեսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի 32-րդ հոդվածի պահանջից, համաձայն որի օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն` ինչի վերաբերյալ նշված օրենսգրքում համապատասխան դրույթներ չեն սահմանված: