Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-187-24.12.2012-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
1.
Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններ
Դրույքաչափ
  ա) 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար
65
  բ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար
30
  գ) 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար
65
  դ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար
30
  ե) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով երկարաձգելու համար
10
  զ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար
20
  է) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետը եւ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար
25
  ը) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար՝ անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ
30
  թ) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար
10
  ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար
0
  ժա) հյուպատոսական հաշվառման վերցնելու համար
0
  ժբ) հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար
0

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետում՝ «քաղաքացու անձնագիր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ կենսաչափական)» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: