Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. | ||
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ||
բ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար |
||
գ) օտարերկրյա պետություններում վավերական` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ||
դ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ||
ե) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով երկարաձգելու համար | ||
զ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար | ||
է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար՝ անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ | ||
ը) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | ||
թ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | ||
ժ) հյուպատոսական հաշվառման վերցնելու համար | ||
ժա) հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար |
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետը «քաղաքացու անձնագիր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ կենսաչափականի)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից: