Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «15» թիվը փոխարինել «16» թվով.
2) լրացնել նոր 16-րդ մաս`
«16. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ շրջանների զարգացումը մեծապես կախված է նաեւ սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում կրթության գործընթացի պատշաճ կազմակերպումից, այդ թվում` բավարար քանակով եւ անհրաժեշտ որակավորմամբ ուսուցչական կազմի ապահովումից:
Ներկայացվող նախագիծը միտված է խթանել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների համայնքների հանրակրթական հաստատություններում մանկավարժական գործունեությունը` այդ հաստատությունների ուսուցիչներին եկամտային հարկի գծով արտոնություն տրամադրելու միջոցով:
Ներկայումս Հայաստանի սահմանամերձ համայնքներում գործում են 197 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ աշխատում են թվով 3170 ուսուցիչներ: Նշված հաստատություններում դրույքների ընդհանուր թիվը կազմում է 3070.9, իսկ յուրաքանչյուր դպրոցին բաժին ընկնող դրույքների թիվը` 15.7: Մեկ ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 0.96 դրույք, իսկ միջին ամսական դրույքաչափը` 108655.3 ՀՀ դրամ: Առաջարկվող արտոնության տրամադրման դեպքում սահմանամեձ շրջանների ուսուցիչների եկամտային հարկի գումարի տարեկան չափը կկազմի 396791770.8 ՀՀ դրամ/108655.3x0.96x3170x10%x12ամիս/, իսկ պակաս հավաքագրվող եկամտային հարկի չափը` 2021 թվականի համար կկազմի 476150124.9 ՀՀ դրամ, 2022 թվականին` 436470947.8 ՀՀ դրամ, իսկ 2023 թվականին եւ հետագա տարիներին` 396791770.8 ՀՀ դրամ :
Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում ավելացնել նոր դրույթ, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ո Ր Ո Շ Ու Մ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը` Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2020 թվականի _____________ ____-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
____ սեպտեմբերի, 2020թ.
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա'ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են`
- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին.
- նախագծի ընդունման հիմնավորումը.
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունն ու լրացումը:
Նախագծի հիմնական զեկուցողն է Սրբուհի Գրիգորյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծն օրենքով սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` ____ թերթ:
Հարգանքով` ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ