Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաս-տանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում «2012 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2014 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1.Անհրաժեշտությունը
1995 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանվել էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են ճանաչվում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը վերջին երեք տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 1998 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայատանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար:
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու ժամկետը մի քանի անգամ փոփոխվել է, վերջին անգամ` 2010 թվականի ապրիլի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի` ՀՀ քաղաքացիության ձեռք բերման համար դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:
1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան են բռնագաղթել շուրջ 360.000 փախստականներ: Նրանց կողմից ՀՀ քաղաքացիության ձեռք բերման գործընթացն իրականացվում է վերը նշված նորմով: Առ այսօր ՀՀ քաղաքացիություն են ստացել Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 85.000 փախստականներ: ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար դիմելու ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա նրանցից շատերին դյուրացված կարգով ստանալու ՀՀ քաղաքացիություն:
Այդ կապակցությամբ մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքա-ցիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղացիության ձեռքբերման համար դիմելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ադրբեջանից բռնագաղթած փախստականներից շատերը ցանկություն ունեն ստանալու ՀՀ քաղաքացիություն, սակայն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու ժամկետը սահմանված է մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը, որը խոչընդոտ է հանդիսանում նրանց ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացի կազմակերպման համար:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Խրախուսել 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած փախստականների կողմից ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենսդրական ճանապարհով երկարաձգել ՀՀ քաղացիության ձեռքբերման համար դիմելու ժամկետը մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագծի մշակման գործընթացին ներգրավված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները:
6. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունմամբ կերկարաձգվի ՀՀ քաղացիության ձեռքբերման համար դիմելու ժամկետը մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, որով Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին հնարավորություն կընձեռվի դիմել եւ ստանալ ՀՀ քաղաքացիություն: