Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ` Oրենք) բաղկացուցիչ մաս կազմող 13.7, 13.13, 13.18-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում «14.63» թիվը փոխարինել «14.64» թվով:
Հոդված 3. Օրենքի 14.36-րդ եւ 14.52-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.64-րդ հոդվածով եւ 14.64-րդ հավելվածով.
«Հոդված 14.64. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 14.64-րդ հավելվածում:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում «15.82» թիվը փոխարինել «15.83» թվով:
Հոդված 6. Օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 15.35-րդ հավելվածի «Լճավան-Կարճաղբյուր», 15.44-րդ հավելվածի «Ծովագյուղ-Կալավան» եւ «Ծովագյուղ-Սեւան», 15.50-րդ հավելվածի «Կալավան-Ծովագյուղ» եւ 15.51-րդ հավելվածի «Կարճաղբյուր-Լճավան» սահմանագծերի նկարագրերը համապատասխանաբար շարադրել նոր խմբագրությամբ:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.83-րդ հոդվածով եւ 15.83-րդ հավելվածով.
«Հոդված 15.83. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 15.83-րդ հավելվածում:»:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: