Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 68-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլեւս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ ավարտված գործողությունը (անգործությունը), եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն՝
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու (անգործություն կրկին դրսեւորելու) վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «վարչական ակտը» բառերից հետո լրացնել «, վարչական մարմնի ավարտված գործողությունը կամ անգործությունը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում «միայն նյութական իրավունքի խախտման հիմքով» բառերը փոխարինել «նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: