Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1971-25.01.2013-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի թիվ ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Մաքսային ծառայության պաշտոնի նկարագիրը տվյալ պաշտոնը զբաղեցնող մաքսային ծառայողի համար օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքները եւ պարտականությունները նկարագրող եւ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մաքսային ծառայողին մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաեւ մաքսային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող` վերադաս մաքսային մարմնի հաստատած փաստաթուղթն է:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ եւ ատեստավորումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային եւ ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, կազմը, աշխատակարգը եւ անդամների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անհատական կազմը` վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

2. Հանձնաժողովի նախագահը եւ անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած պաշտոնների հետ:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 8-րդ մասի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

2) 9.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9.1 Այն մաքսային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի եւ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդհանուր գումարով հավաքել են 80 եւ ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Միավորների հաշվարկն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա կայացնում է հետեւյալ եզրակացություններից մեկը.

1) շնորհել ավելի բարձր հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, վերադաս մաքսային մարմնի ղեկավարին է ներկայացնում կայացված համապատասխան եզրակացությունը:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր տարի մաքսային ծառայողների առնվազն մեկ երրորդն ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Մաքսային ծառայողի վերապատրաստումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այuուհետ` Գանգատարկման հանձնաժողով) մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող, վերադաu մաքսային մարմնում մշտապեu գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից եւ ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մաuնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամաuնության ձեւով:»:

Հոդված 6. Օրենքի 411-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) հիմնական աշխատավարձից (պաշտոնային դրույքաչափից), որը պայմանավորված է մաքսային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով եւ մաքսային ծառայողի` մաքսային մարմնում ունեցած աշխատանքի ստաժով.»:

Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «կանոնադրությանը համապատասխան» բառերը փոխարինել «կարգով» բառով:

2) 1.1-ին մասում «ծառայողական քննության հանձնաժողովի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «կողմից» բառով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: