Հոդված 2. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվում են՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի զինծառայողները եւ ոստիկանության քաղաքացիական ծառայողները.
բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողները կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.
գ) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք։
Հոդված 3. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կամ այլ պետական կառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով։
Հոդված 4. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմից, «Մարտական ծառայության» մեդալի առկայության դեպքում՝ դրանից հետո։