ՀՈԴՎԱԾ 1 . «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004թ. մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «5-րդ» մասով.
դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված փաստաբանի կողմից: Իրավական օ«5. Իրավական օժանդակությունը տրամադրվում է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի ժանդակության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից:
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշությամբ: «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նշված է, որ հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու իրավաբանական օգնություն, սակայն այդ օգնության տրամադրման կարգը օրենքում հստակեցված չէ: Միաժամանակ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004թ. դեկտեմբերի 14-ի ՀՕ-29 օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված են սոցիալական այն խմբերը, որոնց պետությունը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն:
Այլ պետությունների օրենսդրության ուսումնասիրությունը փաստում է, որ մի շարք ԱՊՀ երկրներում այս հարցը հստակ կանոնակարգված է: Օրինակ` Ռուսաստանի Դաշնության «Հոգեբուժական օգնության եւ դրա տրամադրման ընթացքում քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված է, որ պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնության տրամադրումը պետական իրավաբանական գրասենյակի կողմից` համաձայն «Ռուսաստանի Դաշնությունում անվճար իրավաբանական օգնության մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքի (հոդված 20): «Պետության կողմից երաշխավորված իրավաբանական օգնության մասին» Ղրղզստանի օրենքը նույնպես կարգավորում է այս հիմնախնդիրը: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի թիվ 46/119 հանձնարարականի (ընդունված 1991թ. դեկտեմբերի 17-ին) 18-րդ սկզբունքի 1 կետում նոյնպես նշված է, որ պացիենտն իրավունք ունի անվճար իրավանական խորհրդատվություն ստանալու:
Հաշվի առնելով հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ հոգեբուժական օգնության իրականացման բարելավման անհրաժեշտությունը, առաջարկում ենք կատարել համապատասխան լրացումներ «Հոգեբուժական օգնության մասին» եւ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: