Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ258, այսուհետ` օրենք) կատարել հետեւյալ փոփոխությունը.
Օրենքի 2-րդ հոդվածի «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածով սահմանված դեպքերում,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է « Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ: