Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-171-06.12.2012,29.01.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ին աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 171-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը՝ բացառությամբ uույն oրենuգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով նախատեuված դեպքի:»:

Հոդված 2. Ոժը կորցրած ճանաչել օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել նպատակային արձակուրդի տարբեր տեսակների տրամադրման դեպքում աշխատողի աշխատատեղի պահպանման երաշխիքի միատեսակ կիրառումը: