Պ-171-06.12.2012,29.01.2013-ՍՀ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 171-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը՝ բացառությամբ uույն oրենuգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով նախատեuված դեպքի»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: