Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 332.1 հոդվածով`
«Հոդված 332.1. Դատավորների որակավորման քննության կամ մասնագիտական պատրաստման քննությունների հարցերի գաղտնիությունը խախտելը
1. Դատավորների որակավորման քննության հարցերի գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
2. Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում հանձնվող քննությունների հարցերի գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Հոդված 2. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն oրենքի 1-ին հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2013 թվականի սեպտեմբերի 1-ից։
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: